Մեր մասին

 

«Դիագնոստիկա» բժշկական  միավորումը հանդիսանում է Հայաստանի առաջատար և առավել ճանաչված բժշկական հաստատություններից մեկը, որտեղ իրականացվում է ախտորոշում, ամբուլատոր բուժում արդի բուժօգնության գրեթե բոլոր հիմնական ուղղություններով և ունի պոլիկլինիկական ծառայություն: 

«Դիագնոստիկա» բժշկական միավորումը ստեղծվել է 1984 թ. - ին: 

Բժշկական Միավորման  կազմի մեջ են մտնում Գլխավոր բժշկական կենտրոնը Երևանում  և «Կումայրի» բժշկական կենտրոնը Գյումրիում: Կենտրոնը  հանդիսանում է  մի շարք ժամանակակից դիագնոստիկ մեթոդների առաջին ներդրողն ու կիրառողը  Հայաստանում: Մեր փորձառու բժիշկ մասնագետները կօգնեն Ձեզ հնարավոր սեղմ ժամկետներում ճշտելու Ձեր ախտորոշումը, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ ամբուլատոր բուժում: 

Դուք կարող եք դիմել մեզ, ինչպես համալիր ախտորոշում, այնպես էլ առանձին գործիքային և լաբորատոր հետազոտություններ անցնելու կամ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: Մեր կենտրոններում կատարվում են շուրջ 200 անուն տարբեր ախտորոշիչ հետազոտություններ և ամբուլատոր բուժօգնության այլ տեսակներ: Իր մասնագիտական և տեխնոլոգիական հնարավորություններով «Դիագնոստիկա» բժշկական միավորումը մեր երկրի խոշորագույն մասնագիտացված ամբուլատոր բուժհաստատությունն է: Ինչպես բժշկագիտության բնագավառում կուտակված միջազգային փորձը, այնպես էլ մեր միավորման ավելի քան 30-ամյա աշխատանքը վկայում է, որ հիվանդությունների մեծ մասը հնարավոր է արդյունավետ բուժել վաղ հայտնաբերման դեպքում, իսկ ճիշտ ախտորոշումը լիարժեք բուժման նախապայմանն է: ՈՒստի և մենք կոչ ենք անում բոլորին` պարբերաբար այցելել կանխարգելիչ բժշկական զննումների, որպեսզի հնարավոր առողջական խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն ժամանակին:

«Դիագնոստիկա»  ԲՄ - ն հավատարիմ է իր կարգախոսին և իր  աշխատանքային գործելաոճում կարևորում է  մասնագիտական բարձր որակավորում և թիմային  մտածելակերպ ունեցող բժիշկների ագնահատելի աշխատանքը և ձեռքբերումները: