Ծանոթացե՛ք սոց. փաթեթի պայմաններին
Դիագնոստիկա բժշկական կենտրոնը ներկայումս համագործակցում է Հայաստանում գործող բոլոր բժշկական ապահովագրական ընկերությունների հետ: Դրա շնորհիվ մեզ մոտ բոլոր սոց. փաթեթի շահառուները, անկախ բնակության վայրից, կարող են անվճար անցնել ինչպես տարեկան պարտադիր բուժզննումը, այնպես էլ` անվճար օգտվել սահմանված դժվարամատչելի հետազոտություններից:
Վերջիններիս շարքին են դասվում.
- ԷԽՈ սրտագրությունը
- տրեդմիլ թեսթը
- հոլտեր մոնիթորինգը
- մամոգրաֆիան
- գաստրոսկոպիան
- կոլոնոսկոպիան
- ն/ե կոնտրաստավորամբ ռենտգենը(ուրոգրաֆիա)
- համակարգչային տոմոգրաֆիա(ԿՏ)
- համակարգչային տոմոգրաֆիա(ԿՏ) ներերակային կոնտրաստավորմամբ
Բժշկական կենտրոն դիմելու դեպքում սոց. փաթեթի շահառուին անհրաժեշտ է ներկայացնել իր անձը հաստատող փաստաթղթի(անձնագրի կամ նույնականացման քարտի) բնօրինակն ու պատճենը:
Նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 012 35 11 10, 010 35 11 01/104/ հեռախոսահամարներով և կապվել Իզաբելլա Հաթիմոսյանի հետ կամ պարզապես ուղարկել Ձեր փաստաթղթերը Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին:
Ձեր կողմից ներկայացված հարցումը ստանալուց հետո մեր աշխատակիցը ներկայացնում է հայտ Ձեր ապահովագրական ընկերություն: Վերջինիս կողմից հայտը հաստատվում կամ հերքվում է 2 օրվա ընթացքում: Պատասխանը ստանալուց հետո մեր աշխատակիցը կապ է հաստատում Ձեզ հետ և ամրագրում այցի օրն ու ժամը: